Պարզվում են Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    15 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    8 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    15 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Պարզվում են Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները. ՔԿ

Պարզվում են Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել 2022 թ. հունիսի 16-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը. ձեռնարկվում են քննչական և վարութային գործողություններ՝ Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, որն ըստ իր եղբոր՝ 2022 թ. հունիսի 6-ի ահազանգի՝ տնից դուրս էր եկել և չէր վերադարձել:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Ա.Խ.-ն հունիսի 3-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բոխի հավաքելու նպատակով միայնակ գնացել է գյուղի և Ադրբեջանի Հանրապետությանը սահմանակից «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղ նրան են մոտեցել ինքնությունները դեռևս չպարզված, ազգությամբ երեք ադրբեջանցիներ և իր կամքին հակառակ տեղափոխել են Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի ինքնավար մարզ, իսկ 2022 թ. հունիսի 12-ին Ա.Խ.-ին վերադարձրել են «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղից վերջինս վերադարձել է Խաչիկ գյուղ:

Նախաքննության ընթացքում արդեն իսկ կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ մի շարք գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ