Պարեկային ծառայությունում ընդունելության ստուգումների և հարցազրույցների ժամկետը երկարացվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    17 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    19 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    46%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    17 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Պարեկային ծառայությունում ընդունելության ստուգումների և հարցազրույցների ժամկետը երկարացվել է

Պարեկային ծառայությունում ընդունելության ստուգումների և հարցազրույցների ժամկետը երկարացվել է

ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հայտարարությունը, որում նշված է՝

«Ինչպես արդեն հայտնել էինք, սույն թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ և COVID 19 համավարակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության պետի 26.10.2020 թ. հրամանով հաստատվել էր պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության նոր ժամանակացույց, որով ընդունելության ստուգումների և հարցազրույցների ժամկետը երկարացվել էր մինչև նոյեմբերի 21-ը: Այդ ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ընդունելության ստուգումներ և հարցազրույցներ են անցել այն դիմորդերը, ովքեր հարգելի պատճառներով հնարավորություն չէին ունեցել մասնակցելու ստուգումներին և հարցազրույցներին:

Այս պահի դրությամբ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը), ֆիզիկական պատրաստականության ստուգումը և հարցազրույցի փուլը հաղթահարել են 917 դիմորդ: Այդուհանդերձ, 2 դիմորդ դեռևս հնարավորություն չի ունեցել մասնակցելու ֆիզիկական պատրաստականության ստուգմանը և հարցազրույցին, իսկ 13 դիմորդ՝ միայն հարցազրույցին՝ ռազմական գործողություններին մասնակցելու կամ այլ հարգելի պատճառներով: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ հարցազրույցը բարեհաջող հաղթահարած շատ դիմորդներ դեռևս չեն զորացրվել՝ ՀՀ ոստիկանության պետի 23.11.2020 թ. հրամանով ընդունելության ստուգումների և հարցազրույցների ժամկետը երկարացվել է մինչև դեկտեմբերի 5-ը։ Դրանից հետո միայն ընդունող հանձնաժողովի կողմից կամփոփվեն ընդունելության ընդհանուր արդյունքները և կհայտարարվեն մրցույթը հաղթահարած 770 դիմորդների տվյալները, ինչպես նաև դասընթացների մեկնարկի ժամկետը:

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով.

ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ 010 770 981

ՀՀ արդարադատության նախարարություն՝ 010 594 178»:

 

Թեմայի այլ նորություններ