Օգոստոսի 27-ին Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    86%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Օգոստոսի 27-ին Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը

Օգոստոսի 27-ին Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ՊՆ լրատվության բաժնից՝ մրցափուլի մասնակիցները, բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ, հաղթահարել են բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին` ստուգողական կետերում նշումներ կատարելով քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի  է առել մրցագոտու հաղթահարման ժամկետը և քարտեզի վրա կատարված նշումներով կողմնորոշվելու հմտությունները:

«Կողմնորոշում տեղանքում» մրցափուլում լավագույն արդյունք է գրանցել և հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը: Անհատական հաշվարկով նույնպես հայ զինծառայողները լավագույնն են տվյալ վարժաձևում` կանանց մրցապայքարում առաջին, տղամարդկանց մրցապայքարում` առաջին երեք մրցանակային տեղեր:

«Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Կողմնորոշում տեղանքում»  «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում», արդյունքների ամփոփումից հետո մրցաձևի հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության թիմը: Երկրորդ տեղում` Բելառուսի, երրորդ տեղում` Հայաստանի թիմերն են:

Հիշեցնենք, որ մրցույթի առաջին` «Տեր և տիկին» մրցաձևում հաղթել է Հայաստանի թիմը: Առաջիկայում մասնակիցները մրցելու են ևս երեք` ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ», ռազմամարզական «Աթլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևերում:

Թեմայի այլ նորություններ