Նախագահ Խաչատուրյանն ԱԻՆ մի խումբ աշխատողների պարգևատրել է պետական պարգևներով
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    34%
    17 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    78%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    34%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    71%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    34%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    84%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22393
  • Դոլար = 388.01

Նախագահ Խաչատուրյանն ԱԻՆ մի խումբ աշխատողների պարգևատրել է պետական պարգևներով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Շնորհավորելով ԱԻՆ բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է արտակարգ իրավիճակների համակարգի դերը: 

«Նախարարության ստեղծման օրվանից և դրանից էլ առաջ՝ սկսած Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակներից արտակարգ իրավիճակների նախարարությունը տարիների ընթացքում դարձավ պետական այն կառույցներից մեկը, որի դերը, անհրաժեշտությունը և կարևորությունը պետության հասարակական կյանքը բնական ընթացքով կազմակերպելու գործում ակնառու են:

Ժամանակի ընթացքում դուք, նոր ձեռքբերումների արդյունքում ավելի հմտանալով, հզորանալով՝ այսօր պատրաստ եք մեր երկրի, քաղաքացիների ապրելու, աշխատելու համար անվտանգ միջավայրի ապահովմանը:

Ձեր աշխատանքով դուք նաև ապացուցեցիք, որ արտակարգ իրավիճակների աշխատողի կոչումը կրում եք արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ՝ ցանկացած պահի պատրաստ լինելով արտակարգ իրավիճակներում անձնական զոհողության գնով իսկ պաշտպանել մեր բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Ժամանակակից պայմաններում փոխվել են նաև ձեր աշխատանքի նկատմամբ պահանջները, որը նշանակում է անընդհատ կատարելագործում, մասնագիտական գիտելիքների ձեռքբերում, տեխնիկական նոր զինվածություն: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, շարունակելով ուշադրության կենտրոնում պահել ոլորտի հետագա զարգացման և կատարելագործման խնդիրները, հետևողական քայլեր կիրականացնի նոր մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ միջոցներ հատկացնելու ուղղությամբ»,- ասել է նախագահն ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին մաղթելով երջանկություն, բարեկեցություն և անվտանգ ծառայություն:

Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար նախագահ Խաչատուրյանն ԱԻՆ մի խումբ աշխատողների պարգևատրել է պետական պարգևներով:

Պարգևատրման արարողությունից հետո Հանրապետության նախագահը հետևել է ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին: Նախագահն ու վարչապետն արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ ծանոթացել են նաև շարահրապարակում ներկայացված նախարարության տարբեր ստորաբաժանումների գործունեությանն ու հնարավորություններին:

Թեմայի այլ նորություններ