ՄԻՊ նախաձեռնությամբ այցեր են իրականացվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    22 կմ/ժ
  • Լոռի 10°C
    91%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 15°C
    70%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    79%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՄԻՊ նախաձեռնությամբ այցեր են իրականացվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր

ՄԻՊ նախաձեռնությամբ այցեր են իրականացվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր

 Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկած մշտադիտարկման այցերը Տավուշի մարզում: Առաջին օրն այցեր են իրականացվել Տավուշի մարզի Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Մշտադիտարկման այցերի ընթացքում իրականացվել են առանձնազրույցներ և քննարկումներ համայնքների բնակիչների հետ։ Բնակիչների կողմից բարձրացված հարցերը նաև քննարկվել են համայնքապետարանի ներկայացուցիչների հետ։

Այցերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության իրավունքի իրացմանը, ներառական միջավայրի ձևավորման համար առկա հնարավորությունների ուսումնասիրմանը, ինչով պայմանավորված քննարկումներ են տեղի ունեցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների և պատասխանատուների հետ։

Վեր են հանվել, ինչպես անհատական բնույթի խնդիրներ անձանց առողջության պահպանման իրավունքի և սոցիալական իրավունքների վերաբերյալ, այնպես էլ համակարգային խնդիրներ՝ համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների և անվտանգային հարցերի հետ կապված։

Մի շարք խնդիրների հետ կապված՝ Պաշտպանի իրավասության շրջանակներում տեղում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ անհատական խնդիրների կարգավորման և դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակով, իսկ համակարգային խնդիրների հետ կապված՝ նաև պարզաբանումներ են պահանջվել տարբեր իրավասու մարմինների ներկայացուցիչներից:

Այցի արդյունքների մանրամասները կհրապարակվեն մշտադիտարկման այցերի ավարտից հետո։ 

Թեմայի այլ նորություններ