Մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված. ահազանգ ԱԻՆ-ում. ԹԱՐՄԱՑՎԱԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    61%
    12 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    49%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    57%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված. ահազանգ ԱԻՆ-ում. ԹԱՐՄԱՑՎԱԾ

Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, ուղևորները՝ տարհանվել: «Ինտերլուրի» հետ զրույցում մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը տեղեկացրել է՝ ահազանգ է ստացվել, որ կայարաններից մեկում ռումբ է տեղադրված. ապահովության համար բոլոր կայարանների դռները փակվել են, ուղևորները՝ դուրս բերվել:
 

Հուլիսի 20-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասը մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել են։

ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Գարեգին Նժդեհ», «Գործարանային», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։
 
ԱԻ նախարարի հրամանով որոնողական աշխատանքները համակարգելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
 
Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական», «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարաններում որոնողական աշխատանքներն ավարտվել են․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։
 
Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է իր բնականոն աշխատանքը։

Թեմայի այլ նորություններ