Մեր սահմանը փոխվել է, չի բացառվում, որ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ. պաշտպանության փոխնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    43%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 16°C
    68%
    17 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    66%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    38%
    19 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    43%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    64%
    26 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    43%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    53%
    26 կմ/ժ
  • Արցախ 22°C
    63%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մեր սահմանը փոխվել է, չի բացառվում, որ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ. պաշտպանության փոխնախարար

Մեր սահմանը փոխվել է, չի բացառվում, որ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ. պաշտպանության փոխնախարար

«Մեր սահմանը փոխվել է, հաշվի առեք, որ մեր ամբողջ սահմանային բնագիծը փոփոխության է ենթարկվել, չի բացառվում, որ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ կամ հնչել են կրակոցներ։ Շաբաթներ են եղել, որ ամեն օր են հնչել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, որ վերջին շրջանում Վայոց Ձորի ուղղությամբ կրակոցներ են հնչում, ինչո՞ւ է թշնամին ընտրել այս ուղղությունը։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին։

«Կխնդրեմ ոչ միայն այս դեպքի, այլ բոլոր դեպքերի հետ կապված մանրամասները եւ տեղեկատվությունը ստանալ պաշտոնական լրահոսից, ոչ թե փոխնախարարից: Եթե կա տեղեկատվություն, որ կրակել են, կխնդրեմ այդ տեղեկատվությունը հետևեք ու որպես ելակետ վերցրեք այդ տեղեկատվությունը: ՊՆ-ն չի կարող որևէ բան թաքցնել, այսինքն չի կարող լինել սահմանային միջադեպ, որի մասին ՊՆ-ն լռի»,-ասաց նախարարը:

Թեմայի այլ նորություններ