Մարդկանց հնարավորինս արագ դուրս հանելն է առաջնային խնդիրը. Ալեն Սիմոնյանը՝ «Սուրմալու»-ում պայթյունից հետո կատարվող աշխատանքների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    100%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    77%
    6 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մարդկանց հնարավորինս արագ դուրս հանելն է առաջնային խնդիրը. Ալեն Սիմոնյանը՝ «Սուրմալու»-ում պայթյունից հետո կատարվող աշխատանքների մասին

Մարդկանց հնարավորինս արագ դուրս հանելն է առաջնային խնդիրը. Ալեն Սիմոնյանը՝ «Սուրմալու»-ում պայթյունից հետո կատարվող աշխատանքների մասին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել.

«Հանուն արդարության պետք է ասեմ՝ քիչ առաջ պայթած պահեստը Քաղաքաշինության, հրդեհային և տիխնիկական անվտանգության տեսչական մարմնի կողմից վերջերս ստուգվել է և խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել»։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տարածքում շրջելուց հետո «Լուրերի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ մարդիկ շատ են մոտենում։ «Հիմա մարդկանց հեռու պահելու խնդիրն է։ Դեռ վառվում է, և տակն ամենայն հավանականությամբ դեռ պայթուցիկ նյութեր կան։

Տակը մարդիկ մնացած կլինեն. հնարավորինս արագ դուրս հանելն է առաջնային խնդիրը։

Հիմա անընդհատ մարդիկ են դուրս բերում Ոստիկանությունը և Շտապ օգնության աշխատակիցները»,- նշեց Ալեն Սիմոնյանը։ 

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Ժամը 15:00 դրությամբ՝ Շենգավիթ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

Պայթյունի հետևանքով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 6 տուժած: Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Ցավոք, մեկ քաղաքացու կյանք հնարավոր չի եղել փրկել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ