Լուրերը, թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել, չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ առողջապահության նախարարություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    50%
    1 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    68%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    79%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Լուրերը, թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել, չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ առողջապահության նախարարություն

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։ 

Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տասնմեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և երեսունչորս տուժած։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» և «էրեբունի» ԲԿ-ներ։

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն։

 
Համացանցում պտտվող լուրերը, թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել, չեն համապատասխանում իրականությանը:
 
Առողջապահության նախարարությունից հորդորում են հետևել պաշտոնական տեղեկատվությանը:
 

Լրացված
 
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է 10-ը անչափահաս, որոնք ստացել են առաջին բուժօգնությունը և դուրս են գրվել:
 
Մեկ երեխա այս պահի դրությամբ գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Եվս մեկ անչափահաս դիմել է «Շենգավիթ» ԲԿ, որը նույնպես առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել:
 
Այս պահի դրությամբ տուժած միայն մեկ անչափահաս է ստացիոնար բուժում ստանում:

Թեմայի այլ նորություններ