Կոչ ենք անում քաղաքացիներին չմոտենալ դեպքի վայր. ոստիկանություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    38%
    17 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    75%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    51%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    13 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    53%
    16 կմ/ժ
  • Արցախ 16°C
    82%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20626
  • Դոլար = 388.01

Կոչ ենք անում քաղաքացիներին չմոտենալ դեպքի վայր. ոստիկանություն

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Օգոստոսի 14-ին՝ ժամը 13․30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է եղել:

Անմիջապես նշված վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ու պարեկային ծառայության ոստիկանները:
Ոստիկաններն իրականացնում են դեպքի վայրի և հասարակական կարգի պահպանություն, երթևեկության կարգավորում:

Ոստիկանության ծառայողները մասնակցում են նաև տուժած անձանց տարածքից դուրսբերման և բժշկական հաստատություններ տեղափոխման աշխատանքներին:
Տարածքը շրջափակված է ոստիկանական ուժերով:

Անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում քաղաքացիներին չմոտենալ դեպքի վայր»:

Թեմայի այլ նորություններ