Կկազմակերպվի 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցումը և զբաղվածության ապահովումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    19 կմ/ժ
  • Լոռի 19°C
    55%
    21 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    67%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    20 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    51%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 22°C
    61%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Կկազմակերպվի 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցումը և զբաղվածության ապահովումը

Կկազմակերպվի 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցումը և զբաղվածության ապահովումը

Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման մասին Կառավարության համապատասխան որոշումն ընդգրկված է հուլիսի 21-ի նիստի օրակարգում:

Որոշման մեջ նշվում է.

«Հաստատել Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն իրականացնել ծրագրի իրականացման միջանկյալ գնահատում՝ ծրագրի հետագա իրականացման նպատակահարմարության որոշման նպատակով»:

Նախագծով առաջարկվող ծրագիրն իրականացնել աշխատաշուկայի պահանջարկի հաշվառմամբ, մասնավորապես, ծրագրի իրականացման պարտադիր պայման է առաջարկվում թափուր աշխատատեղի աշխատատեղի առկայությունը, և ծրագրի ավարտից հետո Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանցով այդ աշխատատեղը համալրելը։ Թափուր աշխատատեղի ներկայացման հետ միաժամանակ, գործատուն ներկայացնում է այդ աշխատեղը համալրելու համար պահանջվող մասնագիտական հմտությունները։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնն այդ պահանջների հիման վրա կազմում է համապատասխան ցուցակ։

Ցուցակում ընդգրկված անձանցից գործատուն ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի հաստատման պարագայում ծրագրի իրականացումը լինելու է փորձնական և այն հնարավոր է լինելու իրականացնել 2022 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակներում, առաջարկվում է դիտարկել շուրջ 200 շահառուի ծրագրում ընդգրկման հարցը։ Մասնավորապես, ծրագիրը նախատեսում է աջակցության 3 ուղղություն՝ մասնագիտական ուսուցման ուղղությամբ 1 ծրագրի արժեքը կազմում է 1 020 000 դրամ ((5 * (50 000+34 000) + 12 *50000)), աշխատանքային փորձի ձեռքբերման համար՝ 729 000 դրամ (3*68000+3*25000+9*50000) և աշխատանքի տեղավորման դեպքում՝ 300 000 դրամ։ Հետևաբար, 1 ծրագրի միջին արժեքը կկազմի 683 000 դրամ, իսկ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից պահանջվող գումարի չափը՝ 136600 000 դրամ (200*683 000):

Թեմայի այլ նորություններ