Խոշոր հրդեհ՝ Երևանի Արարատյան փողոցում գտնվող պահեստներից մեկում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    86%
    11 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    54%
    18 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    65%
    2 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    74%
    10 կմ/ժ
  • Արցախ 19°C
    83%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Խոշոր հրդեհ՝ Երևանի Արարատյան փողոցում գտնվող պահեստներից մեկում

Խոշոր հրդեհ՝ Երևանի Արարատյան փողոցում գտնվող պահեստներից մեկում

Հուլիսի 25-ին, ժամը 08:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի թիվ 43 հասցեում գտնվող «ԱՊԱՎԵՆ ՏԵՐՄԻՆԱԼ» ՓԲԸ-ին պատկանող պահեստում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։50-ին, մարվել՝ 09:02-ին: 50 քմ տարածքում այրվել են անվադողեր և ավտոպահեստամասեր:

Թեմայի այլ նորություններ