Խոշոր ավտովթար Երևանում, Դավիթաշենի կամրջի վրա. մեքենաներից մեկը կողաշրջվել է, մյուսը գլխիվայր է շրջվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    88%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    91%
    7 կմ/ժ
  • Արարատ 8°C
    67%
    0 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    90%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    76%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Խոշոր ավտովթար Երևանում, Դավիթաշենի կամրջի վրա. մեքենաներից մեկը կողաշրջվել է, մյուսը գլխիվայր է շրջվել

Խոշոր ավտովթար Երևանում, Դավիթաշենի կամրջի վրա. մեքենաներից մեկը կողաշրջվել է, մյուսը գլխիվայր է շրջվել

Սեպտեմբերի 1-ին, ժամը 08։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1981 թ․), «Mercedes-Benz Brabus» (վարորդ` Ա. Ք., ծնված 1994 թ․), «Toyota Corolla» (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1991 թ․) և «Kia Optima» (վարորդ՝ Կ․ Ղ․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, իսկ «Mercedes-Benz Brabus» մակնիշի ավտոմեքենան՝ կողաշրջվել։

«Toyota Corolla» և «Kia Optima» մակնիշների ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Լ․-ն  (ծնված 2014 թ․)՝ «Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ուղղել շրջված ավտոմեքենաները։

Թեմայի այլ նորություններ