ԿԳՄՍ փոխնախարարը իտալացի պաշտոնյաների հետ հանդիպմանը անթույլատրելի է համարել հայկական մշակութային ժառանգության աղավաղումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    83%
    11 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    42%
    17 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    74%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    58%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԿԳՄՍ փոխնախարարը իտալացի պաշտոնյաների հետ հանդիպմանը անթույլատրելի է համարել հայկական մշակութային ժառանգության աղավաղումը

ԿԳՄՍ փոխնախարարը իտալացի պաշտոնյաների հետ հանդիպմանը անթույլատրելի է համարել հայկական մշակութային ժառանգության աղավաղումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Նարինե Խաչատուրյանն ընդունել են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էր նաև «Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» (ՌՕՔԵՄՓ կենտրոն) տնօրեն Անի Ավագյանը:

Հանդիպման առանցքում ՌՕՔԵՄՓ ծրագրի շրջանակում Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև հաստատված համագործակցության շարունակականության, արցախյան հակամարտության գոտու տարածքում պատմամշակութային ժառանգության անվտանգության, պահպանության և պաշտպանության, ինչպես նաև Իտալիայի և Հայաստանի միջև մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված հարցերն էին:

Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոն նշել է, որ Իտալիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակելու ՌՕՔԵՄՓ ծրագրի աջակցությունը և այդ ծրագրի միջոցով նպաստելու պատմամշակութային հուշարձանների պահպանությանը: «Մշակութային ժառանգությանն առնչվող հարցերը զերծ են քաղաքականությունից, և Իտալիան այդ առումով երկրորդ  օրակարգ չունի»,- հավելել է նա:

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ տարածքից դուրս պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության աղավաղման անթույլատրելիությունը՝ ընդգծելով Իտալիայի հնարավոր աջակցությունն ու դերակատարումն այդ կարևոր գործընթացում:

Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն էլ ներկայացրել է «Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության արդյունքները. «Կենտրոնի  հետագա աշխատանքները հավելյալ հնարավորություններ կստեղծեն Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանության գործում»: 

«Մշակութային ժառանգության  պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» (ՌՕՔԵՄՓ կենտրոն) տնօրեն Անի Ավագյանը, անդրադառնալով կենտրոնի մեկ տարվա գործունեությանը, այդ կարևոր ծրագրին աջակցելու և համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Միջազգային համագործակցության իտալական գործակալությանը և Բոլոնիայի համալսարանին։

«Չնայած COVID-19-ի և պատերազմի մարտահրավերներին՝ կենտրոնը լիարժեք իրականացրել է իր առջև դրված ծրագիրը՝ ամուր հիմք ստեղծելով դրա շարունակականության համար»,-  նշել է կենտրոնի տնօրենը:

Թեմայի այլ նորություններ