Կեղծ հեռախոսահամարներից զանգեր են կատարվում պատգամավորների և գործադիրի անդամների՝ տարածելով սպառնալիք. ԱԱԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    43%
    20 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    13 կմ/ժ
  • Արարատ 21°C
    28%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    93%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    43%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    53%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    43%
    20 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    19 կմ/ժ
  • Արցախ 14°C
    94%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.24518
  • Դոլար = 388.01

Կեղծ հեռախոսահամարներից զանգեր են կատարվում պատգամավորների և գործադիրի անդամների՝ տարածելով սպառնալիք. ԱԱԾ

Կեղծ հեռախոսահամարներից զանգեր են կատարվում պատգամավորների և գործադիրի անդամների՝ տարածելով սպառնալիք. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում իրական և կեղծ բազմաթիվ հեռախոսահամարների միջոցով (օրինակ +37494663096, 091805319, +37489648700, +37458913321, 088004418, 088007777, 093669120, 094560966) զանգեր են կատարվում տարբեր քաղաքացիների, այդ թվում նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ու ՀՀ Կառավարության անդամների՝ օտարալեզու խոսակցությունների միջոցով տարածելով սպառնալիք, խուճապ և ապատեղեկատվություն: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այս մասին հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ նմանօրինակ գործելաոճից և հավաստում, որ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում համանման նախաձեռնությունների հեղինակների ու իրագործողների նկատմամբ ձեռնարկվելու են օրենքով նախատեսվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինչպես վերը նշված, այնպես էլ այլ հեռախոսահամարներից շատերի ուսումնասիրության արդյունքում նկատվում է նաև ադրբեջանական հաքերային խմբերի մասնակցությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միաժամանակ հորդորում է տուրք չտալ նմանատիպ հեռախոսազանգերի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, չձևավորել խուճապային տրամադրություններ և համանման կասկածելի երևույթների հանդիպելու դեպքում անհապաղ դիմել պետական իրավասու մարմիններին»:

Թեմայի այլ նորություններ