Կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ․ այն զինծառայողների նկատմամբ, որոնք վայր են դրել իրենց զենքերը և հանձնվել գերության, քրեական գործ է հարուցվելու. Ալեն Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    85%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    91%
    3 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ․ այն զինծառայողների նկատմամբ, որոնք վայր են դրել իրենց զենքերը և հանձնվել գերության, քրեական գործ է հարուցվելու. Ալեն Սիմոնյան

Կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ․ այն զինծառայողների նկատմամբ, որոնք վայր են դրել իրենց զենքերը և հանձնվել գերության, քրեական գործ է հարուցվելու. Ալեն Սիմոնյան

 ՀՀ զինված ուժերի այն զինծառայողների նկատմամբ, որոնք վայր են դրել իրենց զենքերը և հանձնվել գերության, քրեական գործ է հարուցվելու։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով համացանցում իր մասին տարածված տեսանյութին, որում վերջինս նշում է, որ «գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել և մոլորվել են։

«Այն բոլոր զինծառայողները, որոնք վայր են դրել իրենց զենքերը և հանձնվել են գերության, և քննությամբ կպարզվի, որ նրանք նման գործողություն են կատարել, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվելու։ Դա իմ ասածը չէ, դա օրենքի պահանջն է»,- ընդգծեց Սիմոնյանը։

Ազգային ժողովի նախագահը վստահեցրեց՝ բանակցային գործընթացում գերիների հարցը մշտապես բարձրացրել են ու բարձրացնելու են։

«Պետք է վստահեցնեմ, որ բոլոր մեր քննարկումների ժամանակ այդ հարցը բարձրացվել է ոչ միայն իմ կողմից, այլ նաև իմ գործընկերների կողմից և շարունակվելու է բարձրացվել: Ես տեսնում եմ, որ հերոս բառը բավականին արժեզրկվել է՝ բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով։ Հայաստանի Հանրապետության բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ»,- եզրափակեց Սիմոնյանը։

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ համացանցում տարածված տեսանյութը, որում ինքը խոսում է գերիների մասին, մոնտաժված է: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Նյութը մոնտաժված է: Խոսքը գնում է բանակցությունների մասին, տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին: Ես շատ ցավում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ներկայանում են որպես աջակից և խնդրում են մի քանի հարց տալ, ես իրենց հարցերին եմ պատասխանում, իսկ ընթացում նկատեցի, որ մի աղջիկ հեռախոսը պահել էր: Ես խնդրեցի չնկարահանել, քանի որ մենք զրույցի էինք բռնվել, որը ես չէի ուզում հրապարակային ասել,  և դրա կարիքը չեմ տեսնում: Նա ասաց՝ «չէ, չէ, ինչ եք ասում»»,-մանրամասնեց Սիմոնյանը:

Ըստ ԱԺ նախագահի՝ նման իրավիճակներն օգտագործվում են ՀՀ շահերը հետ մղելու համար, այն բոլոր մարդիկ, որոնք նման բան են անում, պետք է գիտակցեն, որ կա քրեական պատասխանատվություն:

Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է նաև, որ Հայաստանի Հանրապետության բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, մեր հպարտությունն են, բայց կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ:

Համացանցում տարածվել էր գաղտնի արված տեսանյութ, որում Ալեն Սիմոնյանը ինչ-որ մեկի հետ զրույցի ընթացքում ասում է՝ «համարում եմ, որ գերիներն արդեն չկան, իմ համար չկան»: Ալեն Սիմոնյանն այդ զրույցի ընթացքում նաև նշել էր. «Գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը վայր են դրել, փախել և մոլորվել են»: 

Թեմայի այլ նորություններ