Իրենց հարազատներին փնտրող քաղաքացիները փրկարար ծառայության հետ կարող են կապվել 911 հեռախոսահամարով․ Տարոն Չախոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    100%
    11 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    44%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    64%
    7 կմ/ժ
  • Արցախ 14°C
    91%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Իրենց հարազատներին փնտրող քաղաքացիները փրկարար ծառայության հետ կարող են կապվել 911 հեռախոսահամարով․ Տարոն Չախոյան

Իրենց հարազատներին փնտրող քաղաքացիները փրկարար ծառայության հետ կարող են կապվել 911 հեռախոսահամարով․ Տարոն Չախոյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մասին տեղեկատվություն ստանալու համար հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Զերծ մնացեք այլընտրանքային որևէ աղբյուրներից և անհարկի շահարկումներից։

Պայթյունի հետևանքով մոտ 30 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր ԲԿ-ներում, որոնցից մի քանիսն արդեն ստացել են առաջին բուժօգնություն դուրս են գրվել։

Այս պահին շարունակվում են փրկարարական-որոնողական աշխատանքները։

Իրենց հարազատներին փնտրող մեր քաղաքացիները փրկարար ծառայության հետ կարող են կապվել 911 հեռախոսահամարով։

ԱԻՆ-ը նոր տեղեկություններ է հաղորդում օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացված «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։ 

Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տասնմեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և երեսունչորս տուժած։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» և «էրեբունի» ԲԿ-ներ։

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 50 փրկարար և 155 հրշեջ-փրկարար։

Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։

Թեմայի այլ նորություններ