Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անձնակազմը և Գերմանիայի հրդեհաշիջման ծառայության ներկայացուցիչները աջակցում են փրկարարներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    46%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    77%
    7 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    54%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    63%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անձնակազմը և Գերմանիայի հրդեհաշիջման ծառայության ներկայացուցիչները աջակցում են փրկարարներին

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անձնակազմը և Գերմանիայի հրդեհաշիջման ծառայության ներկայացուցիչները աջակցում են փրկարարներին

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։ 

Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տասնմեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները, ԱԻՆ և ՓԾ ղեկավար կազմը։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար, երեք տրակտոր և երկու վերամբարձ կռունկ։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր», «էրեբունի», «Իզմիրլյան» ԲԿ-ներ և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարար ծառայող։

ժամը 23։00-ի դրությամբ դուրս է գրվել 28 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 28-ը։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, չորս դի և 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում են 100-ից ավել կամավորներ։

Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․ Մարատ Շահբազյան

4․ Սիրարփի Խաչատրյան 

5․ Մարիամ Խաչատրյան

6․ Հարութ Գարաքյան

7․ Գագիկ Կարապետյան 

8․ Արտավազդ Հայրապետյան

9․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

10․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

11․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

12․ Վանիկ Ամիրխանյան

13․ Անահիտ Խալաթյան

14․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

15․ Արամ Հարությունյան

16․ Դավիթ Մխիթարյան

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։

Կա 5 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից մեկի ինքնությունը պարզված չէ։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքների հաղթահարման և դեպի հանգամանքները պարզելու հարցում ՀՀ արտակարգ իրավիճակների փրկարար ծառայությանն աջակցում է նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անձնակազմը։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը հայտնեց, որ ռուսական կողմը, մասնավորապես ապահովել է լուսավորությամբ, ինչպես նաև ապահովել է տարածքի հետախուզման աշխատնքները ԱԹՍ-ների միջոցով։ «Պատրաստվել են նյութեր, որոնք ըստ նշանակության կտրամադրվեն և քննչական մարմիններին, և Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներին․ և այն կառույցներին, որոնք հարցեր կունենան այս դեպքի հետ կապված»,- մանրամասնեց Գյոզալյանը։

Նա նաև հայտնեց, որ պայթյունից հետո դեպքի վայրում փրկարարներին աջակցում են նաև տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կամավորներ։ Երևանի քաղաքապետարանը ևս աջակցել է՝ տրամադրելով բեռնատարներ և ամբարձիչներ։ Գյոզալյանը վստահեցրեց, որ ԱԻՆ-ը ցանկացած տեսակի աջակցություն ստանում է։

Դեպքի վայրում ներկա են գտնվել նաև Գերմանիայի հրդեհաշիջման ծառայության ներկայացուցիչներ։  

Թեմայի այլ նորություններ