Հնարավոր է անհրաժեշտ լինի կամավորների ներգրավվածությունը՝ փրկարարներին օգնելու համար, ԱԻՆ-ում որպես կամավոր գրանցված քաղաքացիները կհրավիրվեն առանձին կանչով
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    43%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    37 կմ/ժ
  • Լոռի 13°C
    84%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    97%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    37%
    9 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    74%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    43%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    66%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    43%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    8 կմ/ժ
  • Արցախ 19°C
    79%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հնարավոր է անհրաժեշտ լինի կամավորների ներգրավվածությունը՝ փրկարարներին օգնելու համար, ԱԻՆ-ում որպես կամավոր գրանցված քաղաքացիները կհրավիրվեն առանձին կանչով

Հնարավոր է անհրաժեշտ լինի կամավորների ներգրավվածությունը՝ փրկարարներին օգնելու համար, ԱԻՆ-ում որպես կամավոր գրանցված քաղաքացիները կհրավիրվեն առանձին կանչով

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ.

«Պաշտոնական իրազեկումները «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

  • Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որն ուղեկցվել է հրդեհով։ Հետևանքների վերացման համար տեղում գործում են Երևանի և մարզային հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկները։ https://bit.ly/3PkaruV
  • Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո հնարավոր է անհրաժեշտ լինի կամավորների ներգրավվածությունը՝ փրկարարներին օգնելու համար։ ԱԻՆ-ում որպես կամավոր գրանցված քաղաքացիները կհրավիրվեն առանձին կանչով, իսկ մինչ այդ սեփական նախաձեռնությամբ դեպքի վայր ժամանելու անհրաժեշտություն առկա չէ։
  • Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ ժամը 18:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխվել է 57 քաղաքացի: Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում։ Կա 1 զոհ: https://bit.ly/3pjD8xC
  • Տուժածների մասին տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 911 հեռախոսահամարով կամ նշված բժշկական կենտրոններ։
  • Պայթյունի պատճառները դեռևս վերհանված չեն։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո կկատարվեն անհրաժեշտ քննչական գործողություններ։ https://bit.ly/3bRpDSz
  • ՀՀ ՔՀՏԱ տեսչական մարմնի հաղորդմամբ՝ 2021թ-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության օրենսդրության պահանջների պահպանման ստուգումներ, հայտնաբերվել մի շարք խախտումներ։ Հայտնաբերված խախտումները վերացնելու կարգադրագրեր են տվել ընկերության տնօրինությանը, կիրառվել է վարչական պատասխանատվության միջոց։ https://bit.ly/3QIw2hP »։

Թեմայի այլ նորություններ