ՀՀ փոխոստիկանապետն անդրադարձել է լուրերին, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    50%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    68%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    91%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23607
  • Դոլար = 389.501

ՀՀ փոխոստիկանապետն անդրադարձել է լուրերին, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում

ՀՀ փոխոստիկանապետն անդրադարձել է լուրերին, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում

Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն անդրադարձել է մամուլում և սոցցանցերում տարածված լուրերին և տեսանյութին, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել հայերի հասցեին, ինչից հետո նրանց և բնակիչների միջև միջադեպ է գրանցվել: Լրագրողների հետ զրույցում Արա Ֆիդանյանն ասաց, որ Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի առիթով իրականացվում է մասնակիցների նույնականացում:

Ֆիդանյանը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել միջադեպ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ: «Ոստիկանությունը տեղեկացվել է, որ տեղի է ունենում միջադեպ՝ քաշքշուք կամ վիճաբանություն մի խումբ անձանց միջև, որին արձագանքել է: Ներկայումս իրականացվում են տվյալ անձանց նույնականացման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ, արդյունքներն առավել մանրամասն կներկայացնենք»,-ասաց Ֆիդանյանը: Նա վստահեցրեց, որ բոլոր հանգամանքները կպարզեն և կներկայացնեն: Անդրադառնալով հարցին, թե արդյոք թուրքե՞ր են եղել միջադեպի մասնակիցները, նա ասաց, որ հիմա նույնականացնում են:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե միջադեպ է գրանցվել ազգությամբ թուրք որոշ քաղաքացիների և Վեդիի բնակիչների միջև: Նշվում էր, որ թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, սակայն բնակիչները խոչընդոտել են:

Թեմայի այլ նորություններ