ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    43%
    20 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    13 կմ/ժ
  • Արարատ 21°C
    29%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    43%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    53%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    43%
    20 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 14°C
    95%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.24518
  • Դոլար = 388.01

ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին:

Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ռուսական խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջնորդությամբ՝ ս.թ. սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորած և վիրավորում ստացած անձանց որոնողական աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացների ուղղությամբ պատվիրակության կողմից ցուցաբերվող աջակցությանը:

Եվս մեկ անգամ առանձնահատուկ նշվել է արցախա-ադրբեջանական ռազմաճակատի հարավային և հարավարևելյան հատվածներում՝ մարտական գործողությունների անցկացման տարածքներում, ռուսական խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ պատվիրակության միջնորդությամբ, դեռևս անհայտ գտնվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքների իրականացման կարևորությունը:

ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհավորել է Վ.Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հավաստիացրել, որ պատվիրակությունը, իր իրավազորությունների շրջանակներում, կշարունակի միջնորդական առաքելության իրականացումը վերոնշյալ գործընթացի կազմակերպման ուղղությամբ:

Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում տիկին Մեյթրոյի գործունեությունը և պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին մաղթել արգասաբեր աշխատանք՝ հետագա առաքելության ընթացքում:

Թեմայի այլ նորություններ