ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լեհաստանի դեսպանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    83%
    1 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լեհաստանի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լեհաստանի դեսպանին

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ՊՆ լրատվության բաժնից՝ սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկուն: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Վիշնևսկուն Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Կարևորելով պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցությունը՝ պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ, չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, սեպտեմբերի սկզբից կողմերի ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել վերսկսել հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության 2020թ․ պլանով նախատեսված միջոցառումները։ Դեսպան Չեպլակն իր հերթին հայտնել է համագործակցության զարգացման ուղղությամբ լեհական կողմի պատրաստակամությունը։ Կողմերը պայմանավորվել են համագործակցության դինամիկան վերականգնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանում զարգացող անվտանգային խնդիրները։

 

Թեմայի այլ նորություններ