ՀՀ ԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնֆերանսին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    87%
    9 կմ/ժ
  • Արարատ 11°C
    64%
    7 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    82%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

ՀՀ ԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնֆերանսին

ՀՀ ԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնֆերանսին

 ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի նոյեմբերի 18-19-ը ներառյալ Նյու Դելիում կայանալիք Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի 3-րդ միջազգային նախարարական կոնֆերանսին։ 

Պատվիրակությունը գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 17-ին կայացրած որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
 
«2022 թվականի նոյեմբերի 18-19-ը ներառյալ Նյու Դելիում կայանալիք Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի 3-րդ միջազգային նախարարական կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին և Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին 2022 թվականի նոյեմբերի 17-20-ը ներառյալ գործուղել Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի)»,- ասվում է որոշման մեջ:

Թեմայի այլ նորություններ