Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կհիմնվի պրոթեզավորման լաբորատորիա
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    20%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    24 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 25°C
    27%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    12 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    20%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    52%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    20%
    9 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    88%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.2038
  • Դոլար = 388

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կհիմնվի պրոթեզավորման լաբորատորիա

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կհիմնվի պրոթեզավորման լաբորատորիա

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա քայլվածքի եւ պրոթեզավորման գերժամանակակից գերմանա-հոլանդական լաբորատորիա, որը ծառայելու է հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած խիզախ հայորդիների առողջության վերականգմանը։

Ներկայումս կենտրոնում բուժում է ստանում 120 զինվոր:

Այս համատեղ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի շրջանակներում Նիդեռլանդների հայ համայնքի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկեր «Vereniging Armeniëfonds Nederland»-ի ֆինանսավորմամբ:

«Սա առաջին նմանատիպ լաբորատորիան է Հայաստանում: Այն մեզ թույլ կտա ապահովել գերժամանակակից պրոթեզավորում, որը ոչ միայն առավելագույնի կհասցնի յուրաքանչյուր հիվանդի ֆունկցիոնալությունը, այլ նաեւ հնարավորություն կտա խուսափել հետագա բարդացումներից եւ վիրահատություններից: Մենք շնորհակալ ենք բոլոր այն հայերին, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով աջակցեցին այս կենսական ծրագրի իրականացմանը»,– ասել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:

Նոր լաբորատորիան ապահովելու է ինչպես վերին, այնպես էլ ստորին վերջույթների ֆունկցիոնալ պրոթեզավորում: Քայլվածքի 360 աստիճան 3D վերլուծության լաբորատորիան կբարձրացնի կենտրոնի գործառությունը` տրամադրելով հիվանդների հատուկ կարիքների խորը վերլուծություն, իսկ պրոթեզավորման լաբորատորիան կստեղծի ժամանակակից եւ յուրաքանչյուր հիվանդի կարիքներին համապատասխան պրոթեզներ: Այս ծրագիրը ներառելու է նաեւ վերապատրաստման բաղադրիչ, ինչի շնորհիվ հայ բժիշկները եւ պրոթեզավորման մասնագետները կմասնակցեն եվրոպական վերապատրաստման ծրագրերին՝ վերականգնողական կենտրոնի հիվանդների խնամքն ավելի արդյունավետ իրականացնելու համար:

Մեր վիրավոր երիտասարդների բուժումն ու խնամքը գերակա նշանակություն ունեն Հիմնադրամի, ինչպես նաեւ հայ ազգի համար: Սա առաջին ծրագիրն է գալիք բազմաթիվ նախաձեռնությունների շարքում,  որոնք մշակվել են հայրենիքի պաշտպանության համար վիրավորված մեր զինվորների անձնվեր գործը գնահատելու եւ իրենց ֆիզիկական կարիքները հոգալու համար: Ներկայումս մշակվում են նաեւ մի շարք ծրագրեր ինչպես հայրենիքի պաշտպաններին, այնպես էլ իրենց ընտանիքներին աջակցելու համար:

Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերիս պարտքն է մեր երախտագիտությունը հայտնել մեր քաջորդիներին իրենց անձնազոհ ծառայության համար: Հիմնադրամը շարունակելու է աջակցել նրանց, որպեսզի պատերազմի հետեւանքները չհանգեցնեն իրենց կյանքի որակի անկման։

Թեմայի այլ նորություններ