Հայաստանում ցանկացած դեպքում, երբ կասկածվում է կապիկի ծաղիկ, կատարվում է թեստավորում. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    88%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    78%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Հայաստանում ցանկացած դեպքում, երբ կասկածվում է կապիկի ծաղիկ, կատարվում է թեստավորում. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

Հայաստանում ցանկացած դեպքում, երբ կասկածվում է կապիկի ծաղիկ, կատարվում է թեստավորում. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

Հայաստանում ցանկացած դեպքում, երբ կասկածվում է կապիկի ծաղիկ, կատարվում է թեստավորում, մինչև այժմ բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 28-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ռուսաստանի Դաշնությունից ստացել ենք կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուները: Մինչև այս պահն իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները բացասական են եղել, Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել»,-վստահեցրեց Ավանեսյանը:

Ավանեսյանն ընդգծեց, որ կասկածելի ցանկացած դեպքի պարագայում միանշանակ արվում է հետազոտություն:

Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, շրջանառվում է  օմիկրոնի ենթաշտամերից BA.5 տեսակը: Եթե իրավիճակը սրվի, ապա դրա դեմ պայքարելու համար պետությունը օգտագործելու է ամբողջ գործիքակազմը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսը դառնում է էնդեմիկ հիվանդություն, և ժամանակ առ ժամանակ լինելու են բռնկումներ աշխարհի տարբեր հատվածներում: Հիմա զբոսաշրջային բավականին բուռն շրջան է, մարդիկ ճամփորդում են: Եվ, իհարկե, պետք է նաև Հայաստան՝ արդեն որերորդ անգամ, ներթափանցեր վարակը: Վերջին շաբաթներին ամեն շաբաթ գրանցում ենք կորոնավիրուսի դեպքերի աճ: Մենք հիվանդանոցների մահճակալային ֆոնդի ծավալման պլանը հստակ ունենք, և պետք է շարժվենք՝ ըստ համաճարակային իրավիճակի»,-ասաց նախարարը:

Ամենօրյա ռեժիմով իրականացվում է մշտադիտարկում: Ավանեսյանի խոսքով՝ մասնագիտական խորհուրդն  ընթացքում իր ուղեցույցներում, իր քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ կանի: «Եվ մենք հաջորդիվ պատրաստ ենք ալիքներին, կտեսնենք, թե ինչ կլինի: Հիմա մի փոքր դժվար է կանխատեսել»,-նշեց նախարարը:

Ըստ նրա՝ ճամփորդությունների մասով սահմանափակումներին վերադարձ չի լինի: Պետությունն այն համոզմանն է, որ բոլոր այդ սահմանափակող միջոցառումները ժամանակավոր բնույթ կարող են կրել, նույն շրջապտույտի մեջ անընդհատ դժվար է լինել: Սակայն բոլոր սահմանափակող միջոցառումները կախված են համաճարակային իրավիճակից:

«Եթե, Աստված չանի, համաճարակային իրավիճակը սրվի, մենք, իհարկե, մեր ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք՝ պայքարելու հիվանդացության դեմ: Ընթացիկ հետազոտություններ մշտապես արվում են: Այս պահին շրջանառվում է BA.5 տեսակը, որն օմիկրոնի ենթաշտամներից է »,-ընդգծեց նախարարը:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս բնակչության մոտ 46 տոկոսը:

Թեմայի այլ նորություններ