Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    34%
    13 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    50%
    9 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    34%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    34%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.22753
  • Դոլար = 387.905

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը և խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին: Նախագահին ուղեկցել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Ողջունելով զորամասի անձնակազմին նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և օրինակելի ծառայության համար և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:

Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է.

«Մենք առանձնակի հպարտանում ենք ձեզանով, մենք՝ նկատի ունեմ և՛ իշխանությանը, և՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս, մենք մեր գործով ենք զբաղված, որովհետև գիտենք, որ դուք՝ ձեր ուժով, ձեր կամքով, կատարում եք հայրենիքի հանդեպ ստանձնած ձեր պարտավորությունները, որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքացիական կյանքում կատարել մեր պարտականությունները:

Իսկ բոլորիս նպատակը մեկն է՝ հզորացնել մեր երկիրը, ուժեղացնել մեր անվտանգությունը, որպեսզի որևիցե մեկի մտքով չանցնի ոտնձգություն թույլ տալ մեր երկրի նկատմամբ: Դժվար տարի է եղել, բարդ տարի է եղել, ցավոք սրտի կորուստներ ենք ունեցել, անդառնալի կորուստներ, փառք մեր, ձեր զոհված ընկերներին, բայց այդ ամենը մի նպատակ է ունեցել. թշնամուն չթողնել մտնել մեր երկիր»:

Զորամասից հետո նախագահն այցելել է սահմանային դիրքեր, ծանոթացել վերջիններիս կահավորմանն, ընդհանուր իրավիճակին և զրուցել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր այցելել է մարտական դիրքեր:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում, ծանոթացել առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ զինվորների։ Վարչապետը զինծառայողներին մաղթել է բարի ու անվտանգ ծառայություն: «Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում ծառայության համար և մաղթում բարի ծառայություն: Պետք է հասկանանք, որ հեշտ չի լինելու, մենք այսօր այս դժվարությունը պիտի կրենք, որ վաղվա սերնդի համար հեշտ լինի: Սա էլ մեր ճակատագիրն է և պետք է այն պատվով, կամքով տանենք ու մեր խնդիրը լուծենք: Իսկ մեր խնդիրը՝ ուժեղ պետություն ունենալն է, և այսօր, այո, մենք այդ հնարավորությունն ունենք: Դա քաղաքական խնդիր է, մենք պետք է այն լուծենք՝ քաղաքական ղեկավարությունը: Զինվորականությունը մեզնից պետք է պահանջի, մենք էլ իրենից»,- նշել է վարչապետը և շնորհավորել բոլորի Ամանորը:

Թեմայի այլ նորություններ