Համայնքային, պետական հողի վրա ինքնակամ կառույցներն օրինականացման ենթակա չեն լինի. նախագիծն ԱԺ-ում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 31°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Համայնքային, պետական հողի վրա ինքնակամ կառույցներն օրինականացման ենթակա չեն լինի. նախագիծն ԱԺ-ում է

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ, որի ընդունումից հետո համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողի վրա ինքնակամ ցանկացած կառույց օրինականացման ենթակա չի լինելու: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը:

«Այս նախագիծը քննարկելիս մեկ հարցի պատասխան պետք է տալ՝ կո՞ղմ եք ինքնակամ կառույցներին, թե՞ դեմ եք: Նախագիծը վերաբերում է բացառապես պետական և համայնքային հողի վրա ինքնակամ կառույց կառուցելուն»,-ասաց Բաղդասարյանը:

Ներկայումս սահմանված է, որ համայնքի ղեկավարն իրավունք ունի օրինականացնել համայնքի և պետական հողի վրա կառուցված ինքնակամ կառույցը: «Այս դրույթը հնարավորություն է տալիս իրավաբաններին, փաստաբաններին, այդ կառուցողին կառույցը տեղադրելու օրը հայց ներկայացնել դատարան, ավտոմատ կասեցնել համայնքի որոշումը, թույլ չտալ, որ համայնքի ղեկավարը, ոստիկանությունը քանդեն այդ ինքնակամ կառույցը»,-ասաց պատգամավորը:

Բաղդասարյանի խոսքով՝ նախագիծը նպատակ ունի փակել օրենքով թողնված սողանցքը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է՝ նախագծով առաջարկվում է փոփոխություն իրականացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածում, շարադրելով այն նոր խմբագրությամբ, ընդ որում՝ ապահովելով մի կողմից տնտեսավարող սուբյեկտների եւ քաղաքացիների իրավունքները՝ ինքնակամ կառույցների օրինականացման հարցում, մյուս կողմից համայնքի իրավունքը՝ ինքնակամ կառույցները ապամոնտաժելու՝ առանց վարչական վարույթ իրականացնելու: Նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերն ամբողջությամբ կրի կառուցապատողը՝ անկախ նրանից, թե ով է ապամոնտաժման աշխատանքները կատարել:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը պարզաբանեց. «Օրենքի ընդունումից հետո համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողի վրա ցանկացած ինքնակամ կառույց այլևս ոչ մի դեպքում օրինականացման ենթակա չի լինի»:

Նիկոլայ Բաղդասարյանը հավելեց, որ դա կվերաբերի այն կառույցներին, որոնք կառուցապատումը կսկսեն օրենքն ուժի մեջ մտնելու հաջորդ օրը:

Թեմայի այլ նորություններ