Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում նախագահել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    43%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    50%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում նախագահել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստը

Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում նախագահել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստը

Ապրիլի 14-ին  Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի և ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նախագահել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստը:

Ողջույնի  խոսքում Հակոբ Արշակյանը նշել է, որ վերջերս Ալմաթիում նշված ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակն առիթ էր՝ գնահատելու կատարված աշխատանքը և նախանշելու հետագա զարգացման հեռանկարները:

ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ Միջխորհրդարանական վեհաժողովը շարունակելու է մնալ խորհրդարանական հեղինակավոր հարթակ, որտեղ մշակվում են կառուցողական մոտեցումներ և ընդունվում հավասարակշռված որոշումներ՝ ի շահ անկախ պետությունների համագործակցության: 

Խորհրդարանի փոխնախագահի գնահատմամբ՝ վեհաժողովի շրջանակում հետագա համատեղ աշխատանքն ընթանալու է փոխըմբռնման և փոխլրացման մթնոլորտում:

Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում պետք է ուշադրության արժանանան արդիական խնդիրները, և ընդհանրացվի ԱՊՀ մասնակից պետություններում գործող պրակտիկան:

Օրենսդիրները քննարկել են հանձնաժողովների մշակած մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը, իրականացվել են ԱՊՀ անդամ պետությունների ոլորտային մոդելային օրենսդրության մշակման աշխատանքներ:

Թեմայի այլ նորություններ