Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները մասնակցել են ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված վերապատրաստման դասընթացներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    48%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները մասնակցել են ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված վերապատրաստման դասընթացներին

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները մասնակցել են ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված վերապատրաստման դասընթացներին

Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում ապրիլի 19-20-ը ՀՀ արդարադատության ակադեմիայում կազմակերպվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված գործնական դասընթաց:

Այդ նպատակով Երևանում գտնվող ԵԱՀԿ ներկայացուցիչները` Անդրեյ Մունտեանը և Օքսանա Գիսկան, այցելել են նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, հանդիպել ղեկավար կազմի հետ, ծանոթացել նորաստեղծ կառույցի գործունեությանը: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և դրանց շրջանակներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ փողերի լվացման քննության արդյունավետության բարձրացման ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով դասընթացների անցկացումը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների համար ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող առցանց ուսուցման ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2022 թ. մարտից: Արդարադատության ակադեմիայում ապրիլի 19-20-ը կազմակերպված միջոցառումը նշված դասընթացների ամփոփումն էր: Դասընթացների հիմնական նպատակը փողերի լվացման դեպքերի քննության վերաբերյալ փորձի փոխանակումն ու նախորդող ֆինանսական հանցագործությունների քննության գործում քննիչների մասնագիտական հմտությունների կատարելագործումն էր: Հաջողված դեպքերի օրինակներով քննիչներին ներկայացվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունավետ մեթոդներն ու ապահովվել անհրաժեշտ տեխնիկական խորհրդատվության տրամադրումը:

Հայկական կողմի ներկայացուցիչները նշել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեն՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ մարմին, մեծապես կարևորում է միջազգային հաջողված փորձի ուսումնասիրությունը և բարձր գնահատում ԵԱՀԿ-ի աջակցությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու գործում:

Հանդիպումների ավարտին ԵԱՀԿ ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման օրվանից ԵԱՀԿ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի, և արդյունքում նոր գիտելիքների ձեռքբերումն ու լավագույն փորձի ներդրումը կնպաստեն նորաստեղծ կառույցի ներուժի ամրապնդմանը:

Թեմայի այլ նորություններ