Գորիսի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին մասնակցել հարկադրելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    48%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    50%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Գորիսի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին մասնակցել հարկադրելու համար

Գորիսի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին մասնակցել հարկադրելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարը, օգտագործելով Գորիս համայնքապետարանի ենթակայության ներքո գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունենալու հանգամանքը, 2021թ. հունիսի 8-ին զանգահարել և պարտադրել է համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին՝ անձամբ և աշխատակիցների հետ մասնակցել 2021թ. հունիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք նախընտրական քարոզչությանը: Այնուհետև, նշված ուսումնական հաստատության տնօրենը և մի քանի աշխատակիցներ համայնքային իշխանության մարմինների կողմից ոչ բարեհաճ վերաբերմունքին չարժանանալու  համար, հարկադրված մասնակցել են հիշյալ դաշինքի կողմից կազմակերպված հանրահավաքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Թեմայի այլ նորություններ