Գերիների վերադարձ, Ադրբեջանի ռազմական հանցագործություններ. ԱՄՆ կոնգրեսականները հայանպաստ օրինագծեր են ընդունել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    69%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    85%
    9 կմ/ժ
  • Արարատ 19°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Գերիների վերադարձ, Ադրբեջանի ռազմական հանցագործություններ. ԱՄՆ կոնգրեսականները հայանպաստ օրինագծեր են ընդունել

Գերիների վերադարձ, Ադրբեջանի ռազմական հանցագործություններ. ԱՄՆ կոնգրեսականները հայանպաստ օրինագծեր են ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեկ ընդունել է 2023 թ. Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի մի շարք փոփոխություններ, որոնցից չորսին ակտիվ սատարում էին հայկական կազմակերպությունները: Այս փոփոխություններով ԱՄՆ կոնգրեսականները.

  • պահանջում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննություն,
  • կոչ են անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին,
  • հորդորում են զեկույց ներկայացնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության՝ խաղաղության վրա ազդեցության մասին,
  • սահմանափակում են ամերիկյան F-16 կործանիչների և դրանց արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային:

Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննություն

Կոնգրոսի հայկական հանձնախխմբի համանախագահ Ջեքի Սփիրի կողմից ներկայացված օրինագծով պաշտպանության նախարարին հանձնարարում է պետքարտուղարի հետ համաձայնեցնելով՝ ներկայացնել Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները: Բացի այդ, զեկույցը պետք է պարունակի տեղեկություն այն մասին, թե արդյոք Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգության ոլորտի աջակցությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Օրինագիծն աջակցել են շուրջ 15 կոնգրեսականներ:

Հայ ռազմագերիների վերադարձ

Կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած օրինագիծը պնդում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Այս օրինագծին որպես համահեղինակ միացել է ավելի քան 25 կոնգրեսական:

ԱՄՆ ռազմական օգնություն՝ Ադրբեջանին

Օրենսդրական փոփոխությունը ներկայացրել են կոնգրեսականներ Թոնի Քարդենասը և Բրեդ Շերմանը: Օրինագիծը պահանջում է Պետքարտուղարությունից և Պաշտպանության նախարարությունից պատրաստել զեկույց, որը մանրամասն կներկայացնի ԱՄՆ-ի պահեստամասերի օգտագործումը թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանը օգտագործել է Արցախի դեմ պատերազմի ընթացքում: Պահանջվում է անդրադառնալ նաև Ադրբեջանի կողմից օգտագործված սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների օգտագործմանը, 2020 թվականի պատերազմի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրմանը: Այս նախաձեռնությունը աջակցել են շուրջ երկու տասնյակ կոնգրեսականներ:

Ոչ մի կործանիչ Թուրքիային

Ներկայացուցիչների պալատը 244 կողմ և 179 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի, կոնգրեսականեր Քրիս Պապասի և Գաս Բիլիրակիսի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որով սահմանափակվում է ամերիկյան F-16 կործանիչների կամ արդիականացման սարքավորումների վաճառքը կամ փոխանցումը Թուրքիային՝ հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

«Ամերիկյան առաջադեմ կործանիչների վաճառքը Թուրքիային չի ստիպի Էրդողանին հանկարծակի վերածվել լավ դաշնակցի։ Ավելի հավանական է, որ այդ զենքերը կհանգեցնեն հետագա մահվան և ավերածությունների տարածաշրջանում», — օրնագծի քննարկման ժամանակ ասել է Ֆրենկ Փալոնի:

«Շատ երկար ժամանակ Միացյալ Նահանգները թույլ է տվել Էրդողանին թելադրել իր պայմանները և թաքնվել իր՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի կարգավիճակի հետևում», — ասել է Փալոնը՝ հավելելով, որ այս փոփոխությունը կօգնի նրա « վտանգավոր ավտորիտար ձեռքց» խլել լծակները:

Կոնգրեսի Թուրքիայի հանձնախմբի նախկին համանախագահ Փիթ Սեշնսի՝ Էրդողանին «վստահելի դաշնակից» լինելու մասին փաստարկները տապալվել են:

Ամեն տարի ընդունվող Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքը վերաբերում է ԱՄՆ-ի ռազմական և պաշտպանության ոլորտի ծախսերին ու հատկացումներին:

Թեմայի այլ նորություններ