Երևանում պայթեցրել են Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի Lexus-ը. դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    72%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    63%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    75%
    2 կմ/ժ
  • Արցախ 18°C
    65%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Երևանում պայթեցրել են Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի Lexus-ը. դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը

Երևանում պայթեցրել են Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի Lexus-ը. դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը

Այսօր, դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Դավթյան փողոցի 1/4 շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  նշված վայր են ժամանել ոստիկանության մեծաթիվ ուժեր, հետախուզական վարչության աշխատակիցներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։

Ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում, պայթեցրել են Lexus մակնիշի 300 SL 01 համարանիշի ավտոմեքենան։ Դեպքի վայրում աշխատել են նաև Ոստիկանության փորձաքրեագետները։
 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության քրեական վարչության պետ Վարդան Վարդանյանը, Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Պայթեցված ավտոմեքենան որպես տրանսպորտային միջոց շահագործվում է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանի կողմից, սակայն նա ավտոմեքենայում չի եղել։ Վարորդը աշխատանքի գնալիս շարժի է դրել ավտոմեքենան, և մի քանի մետր առաջ ընթանալով, պայթյուն է տեղի ունեցել։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պահանվող հատուկ տարածք։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Կարեն Մելքոնյանը։

 

Թեմայի այլ նորություններ