Երևանն ու Մոսկվան բանակցում են Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայնման շուրջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Երևանն ու Մոսկվան բանակցում են Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայնման շուրջ

Երևանն ու Մոսկվան բանակցում են Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայնման շուրջ

Պաշտոնական Երևանն ու Մոսկվան բանակցություններ են սկսել Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայանման շուրջ: Այդ նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնել ներկայացուցչական պատվիրակություն, որի մասին համապատասխան որոշումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր նախորդ շաբաթվա սկզբին:

Պատվիրակությունը բաղկացած է Հայաստանի պաշտպանության, արտաքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ԶՈՒ Գլխավոր շտաբի, հայ-ռուսական միացյալ խմբավորման, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի բարձրաստիճան ներկայացուցիչներից։

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն։

14 հոգանոց պատվիրակությունը ղեկավարում է Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ, միջպետական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Արմեն Ավետիսյանը»։

Kommersant-ը գրում է, որ հանձնաժողովի նիստում կքննարկվեն ռազմաբազայի շահագործման ու գործունեության համար անհրաժեշտ հողամասեր ու անշարժ գույք ռուսական կողմին փոխանցելու հետ կապված հարցեր:

Մայիսին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հայտնեց, որ 102-րդ ռուսական ռազմաբազան երկու նոր հենակետ է զբաղեցրել Սյունիքի մարզում՝ սահմանակից Ադրբեջանին և Իրանին:

Մայիսի 27-ին ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզում շուրջ 3,5 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր անհատույց օգտագործման իրավունքով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը հատկացնելու մասին: Ռուս սահմանապահների օգտագործմանն են անցնում Սյունիքի մարզի Շիկահող գյուղից, Մեղրիի Շվինաձոր, Կարճևան, Նռնաձոր գյուղերից ու Տեղ համայնքից 7 միավոր հողակտոր։

Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստը Մոսկվայում մեկնարկել է այսօր։

Թեմայի այլ նորություններ