Երևանի Շերամի փողոցում գազաբալոնի պայթյունի հետևանքով ավտոմեքենա է այրվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    56%
    4 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Լոռի 19°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    62%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    9 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    51%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    56%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    52%
    12 կմ/ժ
  • Արցախ 23°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Երևանի Շերամի փողոցում գազաբալոնի պայթյունի հետևանքով ավտոմեքենա է այրվել

Երևանի Շերամի փողոցում գազաբալոնի պայթյունի հետևանքով ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 25-ին, ժամը 05:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցում կայանած ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է. ավտոմեքենան այրվում է:

ԱԻՆ-ից հայտնում են, որ  դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։26-ին, մարվել՝ 06։01-ին։ Այրվել է «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․) և ջերմահարվել են «Mazda» (վարորդ՝ Ա․ Գ․) և «Chevrolet» (վարորդ՝ Ս․ Մ․) մակնիշների  ավտոմեքենաները:

Թեմայի այլ նորություններ