Երևանի դատախազը Երևանի պահածոների գործարանի գործունեությունը դադարեցնելու հարցը քննարկելու միջնորդագիր է ներկայացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    71%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    65%
    10 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    74%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    27%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    65%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21853
  • Դոլար = 387.905

Երևանի դատախազը Երևանի պահածոների գործարանի գործունեությունը դադարեցնելու հարցը քննարկելու միջնորդագիր է ներկայացրել

Երևանի դատախազը Երևանի պահածոների գործարանի գործունեությունը դադարեցնելու հարցը քննարկելու միջնորդագիր է ներկայացրել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է: Քրեական գործի շրջանակում Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրեր է ուղարկել ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում 06.04.2021 թ. տեղի ունեցած հրդեհի և 14.08.2022 թ. տեղի ունեցած պայթյունի դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը դեռևս 2021 թվականին հանձնարարել է ստուգում իրականացնել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում: Ստուգման արդյունքներով օբյեկտում հայտնաբերվել է տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտում, և արձանագրվել դրանց վերացման ժամկետները:

Պարզվել է նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոշ տնտեսվարողներ զբաղվել են հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ և ազատ վաճառքով, ինչը չի թույլատրվում համաձայն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 18.06.2015 թ. 595 հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների:

Քրեական վարույթի նյութերում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի փետրվարի 10-ի հանձնարարագրի հիման վրա հանձնարարվել է ստուգում իրականացնել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (ք. Երևան, Արշակունյաց պող., 15 շենք)՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների պահպանման վերաբերյալ՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 08-ի N 1025-Ն որոշման N 10 հավելվածով նախատեսված ստուգաթերթի:

Ստուգման արդյունքներով օբյեկտում փաստացի հայտնաբերվել է տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտում: Նախաքննության ընթացքում քննիչի համապատասխան որոշմամբ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել:

Մինչդեռ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնք արդեն իսկ հրդեհի առաջացման պատճառ են հանդիսացել:

Ելնելով վերոգրյալից և նոր նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով Երևան քաղաքի դատախազը միջնորդագրերով առաջարկել է սեղմ ժամկետում քննարկել Երևանում գործող խոշոր առևտրի կենտրոններում և հատկապես այն առևտրի կենտրոններում, որոնք վերակառուցված են նախկինում այլ նպատակային նշանակությամբ կառուցված շենքերի հիման վրա, ստուգումներ իրականացնելու, հանրապետության ամբողջ տարածքում գործող առևտրի սրահներում և մարդկանց մեծ կուտակում ունեցող վայրերում հրագործական արտադրատեսակների վաճառքով զբաղվող տնտեսվարողների կողմից ԱԻՆ նախարարի 2015 թվականի հրամանի պահանջների կատարման, ինչպես նաև «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության գործունեությունը դադարեցնելու հարցը՝ մինչև ընկերության կողմից այնտեղ արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների վերացումը:

ԱԻՆ-ն ամփոփել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացրած աշխատանքները: Օգոստոսի 14-24-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1388 փրկարարական ծառայողներ։

Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխներով ներգրավվել է 54 ավտոբաք, 15 ավտոսանդուղք, 28 փրկարարական և 30 օժանդակ ավտոմեքենա, ինչպես նաև 2 ԱԹՍ։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 2-ը դեռևս շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանները տեղում, ինչպես նաև թեժ գծի միջոցով 69 քաղաքացու ցուցաբերել են հոգեբանական աջակցություն։

Արձագանքման գործընթացներին մասնակցել են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի խումբը, Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորական խմբերը, Ողջ մնալու արվեստ (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության մասնագիտացված խմբերը, ՌԴ և Գերմանիայի քաղաքացիներ՝ իրենց վարժեցրած շներով, ինչպես նաև այլ կազմակերպություններ և անհատ կամավորներ։

Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են նաև քաղաքապետարանից և մասնավոր ընկերություններից տրամադրված ջրատար, բեռնատար, աղբատար տեխնիկա, ինչպես նաև տրակտորներ, վերամբարձ կռունկներ և այլ տեխնիկա։ Դեպքի վայրում հերթապահել են նաև շտապօգնության բրիգադներ:

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ին՝ ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը, նախնական տվյալներով, կազմում է մոտ 1 հա։

Հրդեհից և պայթյունից հետո փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն գրություն էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում վրդովմունք էր արտահայտված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության համար ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։

ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով, որ նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում, և, ըստ այդմ, ճիշտ չեն համարում դրա հրապարակումը:

Հիշեցնենք՝ ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ ասվում էր.

«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։ 

Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն, ներառյալ՝ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»:

Թեմայի այլ նորություններ