Երևանի բնակիչը կանխել է հանցագործությունն ու փրկել քաղաքացու կյանքը. դատախազը պարգևատրել է նրան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 14°C
    81%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    79%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    65%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    59%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    77%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 18°C
    69%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Երևանի բնակիչը կանխել է հանցագործությունն ու փրկել քաղաքացու կյանքը. դատախազը պարգևատրել է նրան

Երևանի բնակիչը կանխել է հանցագործությունն ու փրկել քաղաքացու կյանքը. դատախազը պարգևատրել է նրան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանցագործության կանխման ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար ՀՀ քաղաքացի Արայիկ Անանյանին պարգևատրել է շնորհակալագրով: ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ընդունելով Արայիկ Անանյանին՝  Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել, ընդգծել   քաղաքացիների աջակցության կարևորությունը թե՛ հանցագործությունների կանխման, թե՛ բացահայտման գործում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորել է  քաղաքացի Արայիկ Անանյանի այդ քայլը, դեպքին  անմիջական մասնակցությունը, ինչի  շնորհիվ հաջողվել է կանխել հանցագործությունը և փրկել կնոջ կյանքը:

Դեպքը տեղի  է ունեցել  2022-ի  հունիսի 17-ին:  Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Բաբաջանյան փողոցից «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել Թ. Գասպարյանը: Պարզվել է, որ հասարակական տրանսպորտի կանգառում Մ. Մկրտչյանը մոտեցել է կնոջը՝ Թ. Գասպարյանին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել նրա հետ, և ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքով բռնել Թ. Գասպարյանի պարանոցից, ասել, որ կսպանի, դանակով հարվածներ հասցրել պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքին ականատես Արայիկ Անանյանի միջամտությամբ, հանցագործության գործիք համարվող դանակը Մ. Մկրտչյանը  թողել է դեպքի վայրում և դիմել փախուստի: Այնուհետև տուժած կնոջը օգնություն է ցուցաբերվել:

Դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Մ. Մկրտչյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ