Դիտելով տեսանյութը նկատում ես, որ որևէ խոսք չի կարող լինել տեռորիստական ակտի մասին. Արմեն Փամբուխչյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    74%
    6 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    74%
    16 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    9 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 14°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Դիտելով տեսանյութը նկատում ես, որ որևէ խոսք չի կարող լինել տեռորիստական ակտի մասին. Արմեն Փամբուխչյան

Դիտելով տեսանյութը նկատում ես, որ որևէ խոսք չի կարող լինել տեռորիստական ակտի մասին. Արմեն Փամբուխչյան

Աշխատանքները շարունակվում են, հրդեհի ամբողջական մարում դեռ չենք տվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը` ենթադրելով, որ սյուների հատվածում ևս տուժած քաղաքացիներ կարող են լինել, քանի որ այդ հատվածը եղել է բանուկ տարածք։

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածությունը թույլ չի տալիս շատ տեխնիկա կիրառել։Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել` հաշվի առնելով, որ փլատակների տակ ունենք մարդիկ։ Շենքի փլուզման վտանգ իրականում կա, հիմա իրականացնում ենք սյուների վնասազերծումը, որոնք նույնպես վտանգ են ներկայացնում։ Սյուները կվնասազերծենք, կունենանք դաշտ՝ աշխատելու, որովհետեւ հավանական փլատակի տակ հայտնված քաղաքացիների հենց վայրն այնտեղ է նշմարվում»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ այս պահի տվյալներով կա 6 զոհ, 15 անհետ կորած և 10-ը փկրկված անձ` փլատակներից և հարակից տարածքներից։

Արձագանքելով տուժած քաղաքացիների դժգոհություններին, թե փրկարարները դանդաղ են աշխատում, տեխնիկա չի աշխատում, ԱԻ նախարարն ասաց, որ ցանկանում է հանդիել տուժածների հարազատների հետ և նրանց հետ խոսել փաստերով։ 

Նախարար Փամբուխչյանն ասաց, որ 6:30 եղել է դեպքի վայրում և նկատել է հրշեջ-փրկարարների կատարած աշխատանքը։

Հարցին՝ տոնավաճառի սեփանակատարը եղե՞լ է դեպքի վայրում, նախարարն ասաց, որ ինքը չի ճանաչում տոնավաճառի սեփականատիրոջը։

«Դիտելով տեսանյութը նկատում ես, որ որևէ խոսք չի կարող լինել տեռորիստական ակտի մասին»,- ասաց Արմեն Փամբուխչյանը` բացառելով տեռորիստական գործողությունների հավանականությունը։

Հիշեցնենք՝ Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժում շարունակում է ստանալ 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Թեմայի այլ նորություններ