Դատախազությունը պահանջում է բռնագանձել Սեյրան Օհանյանի ապօրինի գույքը. հայցադիմումն ընդունվել է վարույթ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    44%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    17 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    56%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22393
  • Դոլար = 388.01

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Սեյրան Օհանյանի ապօրինի գույքը. հայցադիմումն ընդունվել է վարույթ

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Սեյրան Օհանյանի ապօրինի գույքը. հայցադիմումն ընդունվել է վարույթ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. ապրիլի 27-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, հայցադիմումի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և  նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝  

Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1.092.538.513 ՀՀ դրամ։  

477.473.907 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600.762.179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այլ գործերով ևս, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ, որոնց հընթացս կտեղեկացվի:

Թեմայի այլ նորություններ