Դատախազությունը բողոքարկել է Վանեցյանին, Բաղդասարյանին եւ Ավագյանին չկալանավորելու որոշումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    100%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    69%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Դատախազությունը բողոքարկել է Վանեցյանին, Բաղդասարյանին եւ Ավագյանին չկալանավորելու որոշումները

Դատախազությունը բողոքարկել է Վանեցյանին, Բաղդասարյանին եւ Ավագյանին չկալանավորելու որոշումները

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին եւ «Սիսական» կամավորական ջոկատի անդամ Աշոտ Ավագյանին չկալանավորելու որոշումները։

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Վանեցյանը, Բաղդասարյանը եւ Ավագյանը մեղադրվում են իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու մեջ: Դեպքի մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց նոյեմբերի 14-ին՝ նշելով, որ բացահայտվել եւ կանխվել է իշխանության յուրացում, պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաեւ՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու դեպք։

Նույն քրեական գործի շրջանակում նշված արարքների, ինչպես նաեւ՝ ապօրինի զենք-զինամթերքի համար մեղադրանք է առաջադրվել նաեւ «Սիսաական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին: Վերջինիս եւս ազատության մեջ է։ Աբրահամյանը հայտնեց, որ նրան չկալանավորելու որոշումը դեռեւս չեն ստացել, ստանալուց հետո կքննարկեն բողոքարկման հարցը։

Հիշեցնենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, տարբեր դատավորների նախագահությամբ, մերժելով չորս մեղադրյալների կալանավորման միջնորդությունները, միաժամանակ ոչ իրավաաչափ էր ճանաչել նրանց ձերբակալությունները։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում՝ համարելով այն քաղաքական հետապնդում։

Թեմայի այլ նորություններ