Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    2 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    88%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    91%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    0 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    90%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    76%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը

Բրյուսելում ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այն տևել է մոտ չորս ժամ՝ փակ դռների հետևում։ Բանակցությունների արդյունքների մասին դեռևս մանրամասներ հայտնի չեն։

Բրյուսելում նույն ձևաչափով երեք հանդիպում արդեն իսկ կայացել է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, երրորդը՝ 2022 թվականի մայիսի 23-ին։

Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:

Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:

Թեմայի այլ նորություններ