Բացահայտվել է օտարերկրյա քաղաքացու կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դեպք. ԱԱԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    87%
    9 կմ/ժ
  • Արարատ 11°C
    64%
    7 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    82%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Բացահայտվել է օտարերկրյա քաղաքացու կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դեպք. ԱԱԾ

Բացահայտվել է օտարերկրյա քաղաքացու կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դեպք. ԱԱԾ

Սույն թվականի օգոստոսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հ.Զ-ն, շրջանցելով ՀՀ սահմանային «Մեղրի» անցակետը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի կողմից հսկվող տարածքում, հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը և Հայաստանի Հանրապետության կողմից մուտք գործել Իրանի Իսլամական Հանրապետություն։

Այս մասին տեղեկանում ենք Ազգային անվտանգության ծառայությունից:

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ծառայողների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում, նույն պահին Հ.Զ-ն բռնվել է և սահմանված կարգի համաձայն՝ փոխանցվել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին։

Հ.Զ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-469-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Թեմայի այլ նորություններ