Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և վիրավորներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և վիրավորներ

2021 թ. հուլիսի 10-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Տոյոտա Կոռոլա» և «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ հիշյալ ավտոմեքենաների վարորդները և երկու ուղևորները՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:



Կատարվել  է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ