Ավելի լավ իմացություն՝ արդյունավետ կանխարգելման համար. թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված գիտաժողով
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    24 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Ավելի լավ իմացություն՝ արդյունավետ կանխարգելման համար. թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված գիտաժողով

Ավելի լավ իմացություն՝ արդյունավետ կանխարգելման համար. թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված գիտաժողով

Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ տեղի ունեցավ «Ավելի շատ իմացություն` ավելի արդյունավետ կանխարգելման համար» խորագրով գիտաժողովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մենք թմրանյութերի դեմ» ՀԿ ծրագրերի ղեկավար Կարոլինա Սահակյանը նշեց, որ ծրագրի նպատակն է մեկ հարկի տակ համախմբել ոլորտի մասնագետներին: «Մենք այս գիտաժողովի ընթացքում պետք է կարողանանք վերհանել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են ոլորտում: Պետք է նաև արդյունավետ լուծումներ գտնենք կանխարգելման համար և մշակենք արդյունավետ ծրագրեր»,- նշեց Սահակյանը:

ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սուրեն Նազինյանը մեր թղթակցին ասաց, որ շատ է կարևորում նման միջոցառումները: «Այստեղ են ոլորտի հետ առնչություն ունեցող տարբեր մասնագետներ՝ հոգեբաններ, ներկայացուցիչներ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և այլ կազմակերպություններից: Նման միջոցառումները հնարավորություն են ստեղծում գերատեսչությունների և ՀԿ-ների միջև փոխգործակցային նոր մոդելների ներդրման համար»,- նշեց Նազինյանը:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան տարբեր գերատեսչությունների, կազմակերպությունների և կենտրոնների 20-ից ավելի աշխատակիցներ և ոլորտի առաջատար մասնագետներ, հոգեբաններ:

Թեմայի այլ նորություններ