Ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու գործից անջատված մասի նախաքննությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    54%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու գործից անջատված մասի նախաքննությունը

Ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու գործից անջատված մասի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են 22-ամյա երիտասարդի կողմից hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 22-ամյա երիտասարդը 2021 թվականի սեպտեմբերի 4-ին, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, «adjarabet.am» բուքմեյքերական կայքում մուտքագրել է ծանոթի անվամբ իրեն հայտնի գրանցված նույնականացման համարի խաղային հաշվի մուտքանուն և գաղտնաբառը, հասանելիություն ստացել նրա խաղային հաշվին և դրան կցված վերջինիս քրոջ անվամբ թողարկված բանկային քարտի հաշվից, մաս-մաս իր խաղային հաշվին է փոխանցել խոշոր չափի ընդհանուր՝ 585․000 ՀՀ դրամ գումար:

Այնուհետև իր կողմից հափշտակված գումարը կանխիկացնելու նպատակով զանգահարել է ընկերոջը, այն ներկայացրել որպես խաղադրույքի արդյունքում հաղթած գումար, վերջինիս տրամադրել հիշյալ ծանոթի խաղային հաշիվը, ուղղորդել հափշտակված գումարը փոխանցել իր բանկային հաշվեհամարին, կանխիկացնել այն և հանձնել իրեն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

22-ամյա երիտասարդի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:  

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ