Արտակարգ իրավիճակների նախարարությունում հյուրընկալվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության թիմը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    61%
    12 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    49%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    57%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հյուրընկալվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության թիմը

 Արտակարգ իրավիճակների նախարարությունում հյուրընկալվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության թիմը

Այսօր՝ հուլիսի 12-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Աղետներին պատրաստվածության կարողությունների գնահատման թիմի անդամների մասնակցությամբ: Հանդիպում-քննարկումը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Թիմի այցի նպատակն է արտակարգ իրավիճակների պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի շրջանակներում անցկացնել համապետական մակարդակի աղետների պատրաստվածության գնահատում:

Թիմի առաջին այցն Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղի էր ունեցել 2019 թվականին: 3 տարի անց թիմը կրկին Հայաստանում է՝ վերանայելու և լրացումներ կատարելու նախորդ հանդիպման ժամանակ կազմված գնահատման զեկույցում:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԱԻՆ-ի դերն  ամեն տեսակի վտանգների ժամանակ, ինչպես նաև պատրաստվածության պլանավորման և արձագանքման այլ հարցեր:

Թեմայի այլ նորություններ