Արմավիրի մարզի Փարաքար գյուղում մեքենայի մեջ պայթյուն է հնչել, մեքենան բռնկվել է․ այրված մեքենայի վարորդը հիվանդանոցում մահացել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    100%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    65%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    75%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Արմավիրի մարզի Փարաքար գյուղում մեքենայի մեջ պայթյուն է հնչել, մեքենան բռնկվել է․ այրված մեքենայի վարորդը հիվանդանոցում մահացել է

Արմավիրի մարզի Փարաքար գյուղում մեքենայի մեջ պայթյուն է հնչել, մեքենան բռնկվել է․ այրված մեքենայի վարորդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 23-ին, ժամը 11:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գետափնյա փողոցում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:26-ին, մարվել՝ 11:36-ին: Այրվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:

Այսօր Փարաքար գյուղի Գետափնյա փողոցի տներից մեկի դիմաց պայթունի հետևանքով այրված մեքենայի վարորդը հիվանդանոցում մահացել է։ Նա Փարաքարի բնակիչ էր, 36 տարեկան։ Դեպքից հետո նա տեղափոխվել էր Էջմիածնի բժշկական կենտրոն։

Այդ մասին ՀԺ հետ զրույցում ասաց ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը։ Նրա խոսքով՝ այս պահին հստակ ասել, թե մեքենայի պայթունի պատճառը որն է եղել դժվար է ասել։

«Այս պահին քիչ տեղեկություններ կարող եմ նշել։ Միգուցե հնարավոր է պայթունը գազի բալոնից է եղել։ Հիմա միայն ենթադրությունների մակարդակով է լինելու»,– ասաց նա։

Թեմայի այլ նորություններ