Արցախի նախագահն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    53%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    69%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23607
  • Դոլար = 389.501

Արցախի նախագահն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք

Արցախի նախագահն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք և տեղում ծանոթացել ընթացիկ տարում պետական և բարեգործական միջոցներով իրականացված ծրագրերին:

Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը տեղում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, քննարկել համայնքի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները, զարգացման ծրագրերը, ինչպես նաև՝ տեղահանված բնակիչներին բնակարաններով  ապահովելու  հարցը:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ  առաջադրված բոլոր խնդիրները Կառավարության ուշադրության կենտրոնում են և, ըստ առաջնահերթության, համապարփակ կերպով կտրվեն դրանց լուծումները:

Նշվում է, որ այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի  Բալասանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:

Թեմայի այլ նորություններ