Արամ Ա. կաթողիկոսը Բաշար ալ-Ասադին ուղղված ցավակցական հեռագրում Սիրիայի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամություն է հայտնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    67%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    70%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    43%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    69%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    64%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Արամ Ա. կաթողիկոսը Բաշար ալ-Ասադին ուղղված ցավակցական հեռագրում Սիրիայի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամություն է հայտնել

Արամ Ա. կաթողիկոսը Բաշար ալ-Ասադին ուղղված ցավակցական հեռագրում Սիրիայի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամություն է հայտնել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության անունից ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ վշտակցություն հայտնելով ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների համար:

«Կսկիծով եմ հետևում աղետի պատճառած սոսկալի հետևանքներին: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում՝ օգնության ձեռք մեկնելու Սիրիայի ժողովրդին»,- ինչպես ասվում է կաթողիկոսության տարածած հաղորդագրությունում, նշված է ցավակցական նամակում:

Արամ Առաջինը իր աղոթքն է բարձրացրել առ Աստված՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի, նրանց հոգիների լուսավորման: Աղոթքի մեջ հիշատակվել են նաև վիրավորները, որոնց Նորին Սրբությունը շուտափույթ ապաքինում է ցանկացել: Իր աղոթքներում Սիրիայի ժողովրդի համար էլ մխիթարություն է խնդրել:

Թեմայի այլ նորություններ