Առաջիկայում ԱԻՆ-ում կներդրվի «Վստահության հեռախոս»
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    51%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    33%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    65%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

Առաջիկայում ԱԻՆ-ում կներդրվի «Վստահության հեռախոս»

Առաջիկայում ԱԻՆ-ում կներդրվի «Վստահության հեռախոս»

Արտակարգ իրավիճակների  նախարար Անդրանիկ Փիլոյանի հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ համակարգի քաղաքացիական և փրկարարական կառույցների ղեկավարները զեկուցել են վերջին մեկ շաբաթվա ընթացիկ աշխատանքների և արձանագրված խնդիրների մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես, ներկայացվել է տեղեկատվություն ձմռան ընթացքում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ազդարարման համակարգերը և պատսպարանները տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ պատշաճ վիճակի բերելու գործընթացի վերաբերյալ: Նախարարը հատուկ ուշադրություն է հրավիրել մարզային փրկարարական վարչությունների կադրային և գույքային պահանջարկին: Նշվել  է նաև, որ չնայած դրան, շարունակվելու են իր այցերը մարզային կառույցներ և տեղերում արձանագրվելու են բոլոր խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում նախարարը հայտարարել է նոր ծառայության՝ «վստահության հեռախոս», ներդնելու կարևորության մասին, որը հնարավորություն կտա ստանալ բնակչության առաջարկներն և դիտողությունները՝ նախարարության աշխատանքների վերաբերյալ: Ըստ Ա. Փիլոյանի` այն ավելի հասցեական և արդյունավետ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտա:

Կվերականգնվի նաև քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելությունը, որը համավարակի պատճառով դադարեցվել էր, և քաղաքացիներն իրենց հարցերն ուղղում էին էլեկտրոնային փոստի կամ նամակների միջոցով:

Թեմայի այլ նորություններ