Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ. Արագածոտնի մարզպետարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    69%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ. Արագածոտնի մարզպետարան

Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ. Արագածոտնի մարզպետարան

Ի պատասխան 168.am լրատվական կայքում տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը, Արագածոտնի մարզպետարանից հայտնում են, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

«Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։ Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել։

Լրատվամիջոցներին կոչ ենք անում առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել ևս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգությանը»,- հայտնում են մարզպետարանից։

Տեղեկությունը հերքել են նաև Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը և Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը և ՀՀ ԱԱԾ-ն հերքել են լուրը, թե թուրք զինծառայողները ապօրինաբար հատել են պետական սահմանը և անօրինական գործողություններ են իրականացրել Արագածավանի բնակիչների հանդեպ։ Նշվում է, որ հայ-թուրքական պետական սահմանի պահպանության ծառայությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։

Արագածավան խոշորացված համայնքի համայնքապետ Արթուր Հովսեփյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղից դուրս` դեպի Թուրքիայի սահման գտնվող ֆերմայի բանվորները ռուս սահմանապահների հսկողությամբ անցաթղթով են ելումուտ անում նշված տարածք: Նրանք մնացել են սահմանից այն կողմ, ահազանգել են այդ մասին, և ռուս սահմանապահներն արձագանքել ու բանվորներին վերադարձրել են Հայաստանի սահման։ Արթուր Հովսեփյանը նաև վստահեցրեց, որ գյուղում որևէ թուրք չի եղել և չկա։ Դեպքի մասին ավելի հստակ մանրամասներ ԱԱԾ-ից պարզելու պարագայում, համայնքապետը կտեղեկացնի հավելյալ:

Թեմայի այլ նորություններ